25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հույսը փողի վրա էին դրել»

«Ելք»  դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը կարծում է՝  որոշ քաղաքական  ուժեր չեն մասնակցում ավագանու ընտրություններին, քանի որ գումարի պակաս կար։

«Որոշ ուժեր իրենց հույսը գումարի վրա էին դրել։ Հասկանալով, որ հաջողության  հասնելու հնարավորությունը  քիչ է՝   նրանք որոշեցին, որ ավելի կարոր է խորհրդարանում   պատգամավորներ ունենալ, քան Երևանի ավագանու անդամներ, ուստի իրենց ռեսուրսներն օգտագործեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ խոսքս և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսների մասին է։ Իսկ մենք նման  խնդիր չունենք․ մեր հույսը գիտակից մարդն է, ոչ թե գումարը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Ալեն Սիմոնյանը։

Վերջինս շեշտեց՝ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերից շատերը սատարելու են իշխանություններին, այսինքն՝ գործող քաղաքապետին։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այս դեպքից բացի՝ նախկինում էլ է եղել այդպես․ շատերն իրենց ընդդիմություն են  անվանել կամ այլընտրանք, բայց իշխանության կողմից բերված օրենսդրական նախաձեռնություններին կողմ են քվեարկել, սատարել են իշխանություններին բազմաթիվ հարցերում։ 

«Եթե իշխանությունները ցանկանային,  որոշ քաղաքական ուժեր կմասնակցեին ընտրություններին», – նշեց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով նման դեպքերում  ընդդիմություն ձևացող քաղաքական ուժերը նախապես համաձայնության են գալիս  իշխանությունների հետ, ապա որոշվում է՝  վերջիններս կմասնակցե՞ն ընտրապայքարին, թե՞  ոչ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ