25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շամլուղի հանքավայրում 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանն աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ որպես հորատանցող, իսկ դեպքը տեղի է ունեցել աշխատանքի ժամանակ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ