14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փողի և ավելի շատ փողի միջև

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի նախագահ Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, որ նորընտիր խորհրդարանը շատ է տարբերվում գործողից: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեկուզև «Ելքը» խորհրդարան է անցել, սակայն ներքին քաղաքական հարցերում ինչ-որ բան եթե կհաջողվի փոխել, ապա արտաքին քաղաքականության մեջ՝ ոչ: «Դիվանագիտական ոլորտում կտեսնենք, որ էլի տապալումներ են լինելու: Անհանգստացնում է այն, որ ոչ մի ուժ չկա, որ ԵՏՄ-ից դուրս գալու, ռուսականացման դեմ պայքարի խնդիրը դնի: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ողբերգություններն ավելանալու են»,-ասաց նա:

«Բացի այդ, այս խորհրդարանում կրկին այն մականունավորներն են, ովքեր նախորդին էլ զուտ քանակ ապահովելու համար էին»,-նկատեց Ս. Սաֆարյանը:

Վերջինս հավելեց, որ  ընտրությունը եղել է պայքար փողի և ավելի շատ փողի միջև: «Այնպես չէ, որ մարդիկ ընտրել են ՀՀԿ-ի կամ «Ծառուկյանի» գաղափարները կամ ծրագրերը, մարդիկ ընտրել են փողը, վարչական ռեսուրսն է նաև ազդեցություն գործել: Մարդկանց ճնշել են, վախեցրել են»,-հայտարարեց նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ