28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրք դիվանագետները Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող մի շարք Թուրքիայի քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից: Թուրքական  «Haberler» լրատվական կայքը, հղում անելով շվեյցարական հայտնի «Tages Anzeiger » թերթին, նշում է, որ  ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան  Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի: Աղբյուրը չի մանրամասնում, […]

Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի. Թ. Պողոսյան

Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են: Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի […]

Հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել և պարզել, որ հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Սոցհարցման շրջանակում եղել է նաև պարզելը, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վարկանիշն ինչպիսին է: Արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ […]

Գյուղացիների խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում

Այսօր նախընտրական քարոզարշավի ընթավքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նշեց՝ գյուղացիների խնդիրները հնարավոր է կարճ ժամանակում լուծել:  Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին՝  Ծառուկյանն ասաց.  «Ես գիտեմ, որ դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, որոնք պետք է լուծել: Վստահ եմ, որ դրանք շատ հեշտ լուծվող խնդիրներ են եւ հնարավոր է կարճ ժամանակում լուծել»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանը […]

Ի՞նչ է ակնկալում ՀՅԴ-ն /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին , թե ՀՅԴ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններից: «Այդ հարցին թույլ տվեք այստեղ չպատասխանեմ, որովհետև ես գտնվում եմ Կառավարության շենքում, պետական մարմնի շենքում:Երկուշաբթի օրվանից ես ամբողջությամբ արձակուրդում եմ և մեծ սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»,-նշեց նախարարը:   Մանրամասները` տեսանյութում:

Ապարանում երեք երեխա մկնդեղ են կերել

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից:

Մեքենան հայտնվել է սննդի սպասարկման կետում

Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում մարտի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում եմ, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված […]

«Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: «Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել […]

Գնացքը բախվել է բեռնատարին

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի