28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փոփոխությունները խնդիրները լուծելու համար են

Հայաստանի կառվարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ քննչական ծառայության մասին» օրենքում տեխնիկական փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝  փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում: «Մի շարք օրենքներով  Քննչական կոմիտեի կադրերի  ռեզերվում գտնվող անձինք աշխատակիցներ են համարվում,  իսկ այլ օրենքներով ՝ ոչ:  Փոփոխություններն առաջարկվում են նմանատիպ խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց  նախարարը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել է արագ արձագանքման խումբ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության […]

Լավ է, որ այդպես է /տեսանյութ/

«Մեզ համար կարևոր նշանակություն ունի էկոքաղաքականության ընդհանուր մոտեցումը»,-այսօր՝ մարտի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բանապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ընդգծեց, որ բոլոր տիպի նախաձեռնությունները , ծրագրերը պետք է հաշվի առնվեն կայուն զարգացման երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: «Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են եղել և ճիշտ է, որ այդպես […]

«Թեկնածուներին ծափահարե՛ք, հետն էլ կտաքանանք»

Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Արագածոտնի մարզում կուսակցության ռեյտինգային թեկնածուներին, ապա ավելացրեց.  «Թեկնածուներին ծափահարե՛ք, հետն էլ կտաքանանք»: Արթուր Բաղդասարյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ ժողովրդին հուզով խնդիրներին,   պետական բյուջեի ճեղքվածքները, գյուղերում աշխատատեղերի բացակայությունը եւ բնակչության արտահոսքը, չգործող օրենքները: «Քանի որ դահլիճում ցուրտ է, չեմ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 9-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլայոս Կոձիասին: Ողջունելով նախարարին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները, պատմական ընդհանուր անցյալը եւ հոգեւոր ու մշակութային արժեքների ընդհանրությունը: Աժ նախագահը, հիշատակելով 1996 թվականին Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, իր երախտագիտությունն է հայտնել […]

«Հարկադիր» անակնկալ կանանց

Այսօր՝ մարտի 9-ին, Հարկադիր կատարման ծառայություն այցելած կանանց սպասվում էր հաճելի անակնկալ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած կին քաղաքացիներին Հարկադիր կատարման ծառայության անունից բարեմաղթանքներ էին ուղղում և ծաղիկներ նվիրում հարկադիր կատարողները: Ծառայությունը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով երջանկություն, սեր, անթիվ […]

ԿԸՀ-ը թող գնա, այլ խնդիրներով զբաղվի. Վ. Բոստանջյան

«Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի հիմնական մեխն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով` իրենց առարկած ծրագրային կետերը իրագործելի են, զուտ խոստումներ չեն: Հարցին, թե որ քաղաքական ուժերն են մրցակից իրենց համար, նա պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ համար մրցակից են: Քաղաքական բոլոր ուժերն էլ իրենց  […]

«Այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ»

Այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, իրականության հետ ոչ մի աղերս չունի: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց՝ Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է», իսկական Gallup-ը գտնվում է ԱՄՆ-ում: «Ոչ մի կենտրոն ընտրություններից առաջ նման վարկանիշային տվյալներ չի հրապարակում: 2013-ին այդ […]

Ինչպես է Հալեպը վերականգնվում պատերազմից հետո /տեսանյութ/

Հալեպի համար ժամանակը կիսվել է պատերազմից առաջ եւ հետոյի։ Քաղաքի վերջնական ազատագրումից հետո կամաց-կամաց սկսվել է վերաբնակեցումն ու վերականգնումը։ Հսակայական այս քաղաքում մարդիկ չեն կարողանում ապրել առանց հասարակական տրանսպորտի, այժմ աշխատանքներ են ընթանում՝ այն վերականգնելու համար։ Պետք է վերականգնել նաեւ ծառերը, շենքերը, եթե նախկինում քաղաքը լի էր սաղարթախիտ ծառերով, ապա այսօր այստեղ բուսականության հետք անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի