18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Առաջարկությունները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»

«Մեզ համար միշտ առանձնակի կարևորություն են ներկայացրել դիտորդական առաքելությունների զեկույցները և դրանց եզրակացություններում նշված առաջարկությունները  միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում»,- այսօր «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում այսպիսի համոզմունք հայտնեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Վերջինս շեշտեց՝ դրանցում ներկայացված առաջարկությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մեկն […]

Պայթուցիկ սարքով մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և […]

«Որևէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի չի լինի»

«Ելք» դաշինքում չեն քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր դաշինքի հարցը: «Երբ հետընտրական գործընթացներ ընթանան, այդ ժամանակ ամեն ինչ կքննարկենք case by case: Իմ տեակետով` չարժե որեւէ բան բացառել: Հնարավոր է, որ այնպիսի վիճակ ստեղծվի, եւ Հայաստանն այսօր նման մարտահրավերների առջեւ է կանգնած, որ որեւէ բան բացառելը քաղաքական տեսանկյունից այնքան էլ խելացի […]

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը ապրիլյան դեպքերի փաստով գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Ինչպես տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խումբը, մասնավորապես, 1.      ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի […]

Մանկական հոգեուռուցքաբանության պարագայում հենց թիրախում ընտանիքն է.հոգեբան/տեսանյութ/

«Դեռևս 70-ական թվականներին գիտնականները հասկացան, որ քաղցկեղը միայն բժշկական հիվանդություն չէ և պահանջում է հոգեսոցիալ բնույթի աջակցություն:Մանկական հոգեուռուցքաբանության պարագայում հենց թիրախում ընտանիքն է, քանի որ երեխային չենք կարող դիտարկել առանց ընտանիքի: Աջակցությունը սկսում է հենց հիվանդության ախտորոշման սկզբից»,-այսօր` փետրվարի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբան Ալիսա Քամալյանը: Հոգեբանը նշեց, […]

Օհանյանն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ

«Այդ հարցերին պատասխանելու համար պիտի նայվի, երբ ծառը պտուղ կտա: Ըստ այդմ էլ կորոշենք՝ ընդդիմադիր է, թե ոչ, բարդ հարց է, մարդը հայտարարում է, որ ընդդիմադիր է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ ու «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է, թե ոչ: «Այդ դաշինքում գաղափարական առումով շատ […]

Ոչինչ մեզանից պակաս չենք առաջարկել «Ժառանգությանը». Փաշինյան (տեսանյութ)

«Մենք ունեցել ենք տարաձայնություններ,  որոնք կապված են եղել համագործակցության փնտրտուքների հետ, դրանք ծագել են, երբ մենք փնտրել ենք համագործակցություն , և այդ ճանապարհին տեսել ենք որոշակի խնդիրներ, ժամանակն ու հանրությունը հարթել են այդ խնդիրները ու հիմա համատեղ հուշագիր ենք ստորագրել, որը, համոզվա՛ծ եղեք, կյանքի կկոչենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

Հայկական ԶՈՒ-ն շարունակում է ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց, որ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Նման պարագայում, նախարարի խոսքով, մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին։ «Հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին։ Ադրբեջանական կողմի գործողությունները իրավիճակն ապակայունացնելու և […]

Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան է մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է: Ծննդկանը գիշերը՝  ժամը 03:00-ին բնական ճանմապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ արդեն 03:15-ին կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն եւ առավոտյան ժամը 06:00-ին 33-ամյա կինը մահացել է:   Ծնվելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի