20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ծառուկյանի բրենդը. Ժողովուրդ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ եւս դաշինք կձեււսվորկի. որը կրելու Է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյսսնի ազգանունը։ Մինչ այդ, թերթի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երեւույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ […]

Ավտոճանապարհներին ձյուն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են […]

Սեյրան Օհանյանն էլ փաստեր ունի . Հրապարակ

Թերթը զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի հետ:  – Պարոն Մարգարյան, «Ժառանգություննե այս տարիներին իր անցած ճանապարհով թերևս հասցրել է ամենաընդդիմադիր ուժը դառնալ ժողովրդի աչքում, ինչը չէինք ասի Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի մասին։ Հիմա ինչպե՞ս եք համոզելու, որ դուք էլ կարող եք դառնալ իսկապես ընդդիմադիր, և ո՞րն է երաշխիքը, որ վաղը Րաֆֆին, […]

Արտակարգ պատահար Արշակունյաց պողոտայում (Ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Արշակունյաց պողոտայում: Ականատեղը Henaran.am-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջությամբ այրվում: Թե որն է պատճառը, դեռևս հնարավոր չէ պարզել, քանի որ տեղում այդ պահին ԱԻՆ-ի կամ այլ ծառայության աշխատակիցներ չեն եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

Փորձությունների միջով. Հրապարակ

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում չի լինի Սերժ Սարգսյանը։ Չեն լինի նաեւ Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, նրանք անգամ հնգյակում չկան, թեպետ ընդհանուր ցուցակում կան։ Այս մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Աշոտյանը վեցերորդ հորիզոնականում է հանգրվանել։ Վարչապետ Կարեն Կւսրապետյանն էլ չի լինի, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս՝ գրանցման հետ […]

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների

Փետրվարի 14-ին  եւ լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60  եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ: ՊԲ առաջապահ […]

Բախումը դաժան է լինելու. Հայկական Ժամանակ

«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր: Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ […]

«Բելաջոյի Գրիշը» արտագաղթել է. Ժամանակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ժամանակի» տեղեկություններով` նա արտագաղթել է ԱՄՆ և այնտեղ զբաղվում է գործարարությամբ: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

500 դոլարանոց թեկնածու. Ժամանակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։ Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեեւ մեկ օր է մնացել ցուցակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի