Հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին
Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերում են տնտեսությանը, ենթակառուցվածքներին,կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների: Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ: […]





































