07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու […]

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին […]

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. կա զոհ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է աշխատակցի վրա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, աշխատակիցը՝ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։

Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. նախագահ

Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։  «Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ առանցքային հարցեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություննների օրակարգը տարեցտարի […]

Լրագրողները խանգարո՞ւմ են. քաղաքապետը մանրամասնել է

Այսօր` մարտի 19-ին  ավագանու նիստի հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի է առել մի շարք հասարակական կազմակերպությունների և լրագրողական հանրության արձագանքը, որի արդյունքում լրագրողները կշարունակեն աշխատել նույն դահլիճից: Սիմոնյանը նկատեց, որ քաղաքապետը որոշել է սահմանափակել լրագրողների աշխատանքը: Տարոն Մարգարյանը չհամաձայնեց «լրագրողների աշխատանքը սահմանափակել» արտահայտության հետ. «Երբ Դուք դահլիճում չէիք, […]

Դանիայում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա

Մարտի 18-ին Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացվել է զինված հարձակում։  Անհայտ անձինք դեսպանատան շենքի վրա նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» և դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան:  Դանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ հարձակումն իրականացնողները եղել են առնվազն 2 հոգի։ […]

Նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Անդրեյ Սիմոնյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Մինչ այս նշանակումը Սիմոնյանն աշխատում էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին: Այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի