25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էլեկտրահարվելու հետևանքով 64-ամյա կինը մահացել է, իսկ 10 ամսական թոռնիկը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն. պարզվում են դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։

2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից  «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է  մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն  վնասվածքներով:

Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ