08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրք պրոֆեսորը «մեղադրվում է» հայկական թեմայով գիտաժողով կազմակերպելու մեջ

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ:  Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում […]

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը […]

ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ԵԼՔ կա. Կարեն Ավագյան

Ճոխ բառապաշար ունենալը գովելի է, բայց պետք է կարենալ գիտակցել բառի արժեքն ու բառերը տեղին օգտագործել։ Մարդիկ պետությունն անվանում են «ստահոդ», բայց նույն պետությունում ապրում են, կուսակցություն բացում, քաղաքական պայքարի մեջ մտնում, մասնակցում ընտրությունների, պատգամավոր դառնում, բանավեճ ծավալում, ասում են այն, ինչ մտքներով անցնում է։ Հիմա այս պետության «ստահոդը» ո՞րն է։ Գուցե ձեր հայտարարություննե՞րն են […]

Քաղաքացին իրավունք ունի իմանալ՝ Կառավարությունում ինչով են զբաղվում

Վերջերս իրավապաշտպանները ահազանգում են՝ փետրվարի մեկին Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, անընդունելի է ու հակաժողովրդավարական։ Henaran.am-ի հետ զրույցում   քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝  այո՛, անժխտելի է, որ  Կառավարությունում քննարկվող հարցերի առանցքում կարող են լինել նաև այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը և հետևաբար՝  […]

Խանութի ցուցափեղկից գողացել են ժամացույցներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 18:47-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկից գաղտնի հափշտակել է տղամարդու երկու ժամացույց՝ պատճառելով […]

Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է […]

Արաբական աշխարհին առաջարկվել է նոր կոալիցիա ստեղծել՝ ի հակակշիռ Թուրքիայի

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը մանրամասներ է գաղտնազերծել արաբական աշխարհի մի շարք առաջնորդների մասնակցությամբ անցկացված հակաթուրքական գաղտնի ժողովի մասին։ Ծագումով լիբանանցի, ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նադերը և որոշ արաբ լիդերներ 2015թ․ տարեվերջին հանդիպել են Կարմիր ծովում՝ մի զբոսանավում։ Հանդիպման ժամանակ Նադերն առաջարկել է «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի» և 6 արաբական պետությունների միավորմամբ նոր կառույց հիմնել։ Նադերի […]

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ եւ մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը` համարելով այն քաղաքական հաշվեհարդար: Սա Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտի հերոսների հանդեպ կատարված դատավարության շարունակությունն է: Այս քաղաքական դատավճիռը եւս մեկ անգամ հաստատեց Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը:

Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори. Շարմազանով

Հարգելի խորհրդարան        Մեր երկրի անվտանգության ամրապնումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար:       Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ ապահովող երկիրն է և […]

«Սերժ Սարգսյանը ի տարբերություն Քոչարյանի չգտավ վստահելի հետնորդ»

«Վերջապես փարատվեցին որոշ ,մարդկանց կասկածները, թե Սերժ  Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:Ինձ համար դա ի սկզբանե կանխորոշված էր»,-այսօր՝ մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը : Լեզվաբանի գնահատմամբ ՝ Սերժ Սարգսյանը բացթողում արեց, երբ հայտարարեց, որ այլևս որևէ պաշտոնում չի ցանկանում առաջադրվել, քանի որ Սահմանադրության փոփոխությունը այլ ենթատեքստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի