08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հույսով եմ, որ Քոչարյանի զգացողությունը վերականգնվել է, կկարողանա ցուցմունքներ տալ. Փաշինյան

Ազգային ժողովում քննարկման դրվեց «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «մարտի 1-2»-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «մարտի 1»-ի զոհերի ընտանիքների փոխհատուցում տալու մասին: Փաշինյանն ասաց, որ Գևորգ Կոստանյանն ինքն է ասել, թե ինչ-որ հատուկ կարգավորումների կամ պայմանների դեպքում այս հարցը կարող է կարգավորվել, […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):  Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են […]

Մարուքյանը չի հավատացել Սերժ Սարգսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը զարմանալի չէր: «Մենք դեռ մայիսից այս հարցը բարձրաձայնել ենք: Մեզ համար դա նորություն չի, ու դրանով մեզ համար ոչինչ չի փոխվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ, նա պատասխանեց. «Մենք խորհրդարանական ուժ […]

Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա. Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց […]

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»: Թերության մասին բարձրաձայնելը շտկելու համար, այլ բան է, քննադատել միտումնավոր հեղինակազրկելու համար` այլ բան է: Երբ թերությունը առկա է, և գայթակղության առիթ է հանդիսանում,  վախեցած լռելը սխալ է : Սխալ է նաև ուրիշի մեղքերի ֆոնի վրա պարծենալ սեփական ժամանակավոր անմեղության վրա: Եթե կարող ես ուղղել մեկին, խնդրիր […]

«Իմ որդին բացարձակ անմեղ է».Գևորգ Սաֆարյանի մայր /տեսանյութ/

«Իմ որդին բացարձակ անմեղ է»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Սեֆիլյանի և մյուսների  գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյան: Մայրը նշում է, որ ողջ դատավարության ընթացքում չհիմնավորվեց Գևորգի հանցանքը.«Բացարձակ քաղաքական հետապնդում է»,-նշեց Շուշան Բերբերյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մարտի 20-ին հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:  Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 […]

Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել. Արամ Սարգսյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում չի տեսնում որևէ արտառոց խնդիր, որին կարելի է անդրադառնալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալ «Ելք» դաշինքի հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը […]

Կալանավորվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Այսօր Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա կհարցաքննվի՝  կապված Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հետ: Նշենք, որ տվյալ գործը սկսվել է քննվել դեռևս 2013թ.-ին, սակայն Սարկոզին առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: Սարկոզիի ձերբակալման ժամկետը 48 ժամ է։ Այդ ընթացքում նրան կամ պետք է […]

Անձնական խնդիր չկա. Արմեն Ռուստամյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

«Տարիներ առաջ ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել անձնական դաշտում, դա կատարվել է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ, ես Հրայր Թովմասյանի հետ անձնական խնդիր չունեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են քաղաքական հայտնի վիրավորանքներից հետո վերաբերում ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Արտգործնախարարը ելույթ ուենցավ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստին

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ուենցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի Երևանում գումարված նիստին: Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ, բացեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նախարար Նալբանդյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի