13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գյումրիում առավել ծանր է անօթևան բազմանդամ ընտանիքների վիճակը

Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև 88-ի երկրաշարժին կորցրել են իրենց բնակարանները, այնուհետև ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, սակային իրենցիցպահանջվող փաստաթղթային փաթեթները համալրել չկարողանալու պատճառով փաստացի կորցրել են բնակարան ստանալու իրավունքը: Նրանց թվումմեծամասնություն են կազմում բազմանդամ ընտանիքները:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութը ավելի քան քսան անձով մեկ երկսենյականոց բնակարանի հավակնորդ համարվող ընտանիքի մասինէ: Հետերկրաշարժյան տարիներին այս ընտանիքն աճել, ծնունդ է տվել մի քանի առանձին ընտանիքների, որոնք բնակվում են առանձին տնակներում: Նրանց մեծ մասը չեն կարողացել ինքնուրույն լուծել բնակարանային խնդիրը և շարունակում են ապրել կոմունալ-կենցաղային անտանելի պայմաններովդոմիկներում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ