26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ կանի Պուտինը Ղարաբաղում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը Ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել:

Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով: Այսինքն` կա նաև Հայաստանի քաղաքականության խնդիրը, չնայած կան փորձեր՝ նաև ինչ-որ համագործակցություն ունենալ Արևմուտքի հետ, որը, բացի բարեփոխումներից, Ռուսաստանի հետ բանակցություններում լավ գործիք կարող է դառնալ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական քաղաքականությանը Ղարաբաղում:

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն այլ կարծիքի է:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ամենաակտիվ քաղաքական սուբյեկտներից մեկն է եղել, որը գործել է, որպեսզի հակամարտության գոտում պատերազմ չբռնկվի: Ժամանակ առ ժամանակ, ըստ Սկակովի, Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել ռազմական բռնկումները հակամարտության գոտում: Նրա խոսքով` պետք է իսկապես հասնել նրան, որ նոր զենքի գործարքներն այլևս չլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ