Ձեր երեխային կուռք մի դարձրեք
Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի։ (Պ. Բուաստ)
Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի։ (Պ. Բուաստ)
Հայտարարություն Սիրելի բարեպաշտ հայորդիներ, Լրացավ մեր ազգի մեծանուն և հռչակավոր սուրբի ՝ Սուրբ Հովհաննես Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300 ամյակը: Նա այն բացառիկ հայրապետներից է, որին ժողովուրդը սրբացրել է դեռևս իր կենդանության օրոք: Նրա սուրբ և հրաշագործ շիրիմը գտնվում է Գուգարաց թեմի Օձուն գյուղի մոտ գտնվող Արդվի գյուղում: Ամեն տարի ապրիլի 17-ին նրա հիշատակի օրը, […]
25 տարի այստեղից պայքար է գնում, ամբողջ ազգը տեղյակ է, թե այս իշխանություններն ինչ են անում իրենց հետ. այս մասին Ազատության հրապարակում «Հանուն Հյաստան պետության» հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ, նստացույց անող Վոլոդյա Ավետիսյանը: Նա միասնության կոչ արեց, կոչ արեց մի բռունցք դառնալ ու ազատվել մարդասպան ու հայրենասպան իշխանություններին: «Հաղթելու ենք»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: – Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել […]
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն Հայաստան պետության ճակատի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում են նաև ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամները: Նախ նշվեց, որ այստեղ կան հացադուլավորներ, նստացույց անողներ, և իրենք բոլորը չեն ցանկանում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ մինչև ապրիլի 17 պիտի լինեն հրապարակում: Ապա ներկաները ողջունեց Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին: Պետրոս […]
Երևանում այսօր՝ ապրիլի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել են, որ 23-ամյա Ռազմիկ Գ.-ն ու 22-ամյա Սեդրակ Մ.-ն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է […]
Անցած տարվա ընթացքում Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերը ներառում են սոցիալական՝ 40,4 %, այդ թվում բնակարանային շինարարություն 12,7%, ճանապարհաշինություն՝ 32,9%, մշակույթ՝ […]
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխնախագահի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել […]
ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ շուրջ 80 հա-ի վրա, իրականացվելու են անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաեւ ծառատնկման շաբաթօրյակների միջոցով: Մասնավորապես, բնապահպանության նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել […]
























