Ֆոտոշարք Ազատության հրապարակից. հանրահավաքը մեկնարկում է
ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Լոդոնի «Արսենալը» եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Մյուս զույգը կազմել են Ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «Մարսելը»: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քայլերթով Կոմիտասի պողոտայից շարժվելով հասել են Ազատության հրապարակ: Այստեղ քիչ հետո մեկնարկելու է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Նրանք էլ այստեղ են քայլում Հյուսիսային պողոտայից: Այս պահին նրանք նստել են Հյուսիային պողոտայում, ընթացքում էլ իրազեկում էին քաղաքացիներին ու հրավիրում Ազատության հրապարակ՝ կոչ […]
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։ Երեւանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից բազմաթիվ խոշոր օբյեկտներում «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առեւտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առեւտրի կենտրոններ, Երեւան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների […]
Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպումից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և վերականգնման ժամկետների մասին: «Գիտեք, որ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածք է ստացել: Նա ևս երկու շաբաթ չի կարող օգնել: Բայց, անհանգստանալ պետք չէ: Մենք ունենք պրոֆեսիոնալ բժշկական շտաբ և Մխիթարյանը հանգամանորեն անցնում է […]
Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik» (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի […]
Ոչ ոք չի հիշացնում, ասի ես հիշացնեմ, անդարդ գլուխս դարդի տակ դնեմ: Սերժ Սարգսյանը, որ ասել էր, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում էր ասել ու էդ կոնկրետ իրավիճակում շատ կոնկրետ նպատակով: 2014-ի ապրիլին, Տիգրան Սարգսյանի հրաժարակից հետո, Հովիկ Աբրահմյանի վարչապետ նշանակցելուց առաջ: Այդ ժամանակ դեռ գործում էր Բարգավաճ-Կոնգրես դաշինքը, որը 14-ի […]
Տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի առաջին հանդիպումը հայաստանի հանրապետության դատարանների նախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այդ նախաձեռնությունն ու նկատել, որ այն նոր լիցք կհաղորդի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեությանը: «Մեզ համար մեծ պատիվ […]
























