Իրականացվում են զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետի տեղադրման աշխատանքներ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերի տեղադրման շրջանակում Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց տանող ճանապարհի աջակողմյան այգում մեկնարկել են վերոնշյալ կետերից մեկի տեղադրման աշխատանքները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին
































