10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պառկում եք դռների արանքը. Փաշինյանը կոչ արեց

Գերատեսչական մի քանի շենքեր շրջափակելուց եւ այնտեղ խմբեր թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ վերադարձավ արտաքին գործերի նախարարության մոտ: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր սպասվող հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Ֆրանսիայի, այլ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ նախաձեռնության առաջնորդը կոչով դիմեց աջակիցներին. «Հենց դուռը բացվում է, դռների արանքը մի քանի հոգով պառկում եք, մյուսները, թեկուզ տրորելով, մտնում […]

Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը․ հայտարարություն

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որը այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավել գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Ըստ քաղաքացիների խոսքերի իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի […]

Այս դեժավյուից չե՞ք հոգնել. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

«Եղբայրս շատ ավելի կարևոր բաներ է ասել, որոնք Հանրապետականները, արժի, որ հիշեն»,-Ազգային ժողովում այսպես իր ելույթն սկսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին։ Արդյոք այն Հայաստանը, ինչը այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր։ Ասում եք՝ կոռուպցիա չկա, 10 հազար […]

Կարևոր է՝ ով է նավապետը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանից (տեսանյութ)

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ այսօր հիշարժան օր է հայոց խորհրդարանում և երկրում, առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական երկրի վարչապետին: Նա նշեց, որ ԱԺ մեծամասնություն ձևավորվեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Ըստ չգրված օրենքի՝ իշխող մեծամասնության ղեկավարը բոլոր պառլամենտական երկրներում առաջադրվում է […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել […]

Կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Ս. Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուներ: Նախ նա նշեց, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը մտածում է, որ ընտրություններն անցել են կաշառքներով, ոչ ազատ ու արդար, և հարցրեց, թե ինչ է անելու, որպեսզի մարդիկ հավատան ընտրությունների ինստիտուտին: Ապա պատգամավորը նշեց, որ այսօր էլ փողոցում […]

Ահազանգ քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին

Ապրիլի 17-ին ժամը 12:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են երկու անձինք

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք […]

Մի խումբ երիտասարդներ նստացույց սկսեցին /ֆոտո/

ՀՀ ֆիննախի օպերատիվ հետախուզության ու ներքին հետազոտության վարչության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ նստացույց սկսեցին։ Նրանց միացավ նաեւ 85-ամյա կին։ Նստացույց անողները շենքի բակում կայանված մեքենաների անվադողերը իջեցրին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի