Մասիսի քաղաքապետի գործի մասին դատախազության տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում. Քննչական կոմիտե
Մասիսի քաղաքապետի գործով մասին դատախազության այսօր տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է. […]
































