08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայհոյանքներ Արցախի Ազգային ժողովում /տեսանյութ/

Այսօր Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ պատգամավորները հայհոյել են իրար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը: «Այսօր քննարկվում էր 2017 թվականի բյուջեի կատարողականը, և ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը, և խմբակցությունը դեմ է քվեարկել: Եվ շատ նորմալ է, որ բյուջեի […]

ՀՀԿ-ից դուրս ես գալիս, պաշտոնից էլ դուրս արի

Այն գյուղապետերն ու քաղաքապետերը, մանր ու միջին չինովնիկները, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար դուրս են գալիս ՀՀԿ-ից, պետք է մերժվեն օրվա իշխանությունների և հասարակության կողմից, որպեսզի մեզանում քաղաքական համակարգ և մտածողություն վերջապես ձևավորվի… ՀՀԿ-ից դուրս ես գալիս, պաշտոնից էլ դուրս արի … Գրում է մեկնաբան Մենուա Հարությունյանը: 

Ինչո՞ւ է Աշոտ Արսենյանը լքել ՀՀԿ-ն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը: Այդ կապակցությամբ Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել.  «Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից՝ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կորցնում է դեմքը. ո՞ւր է նայում Մշակույթի նախարարությունը

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը  կորցնում է  դեմքը։  Արվեստի քննադատ  Ռուբեն Արեւշատյանը   պնդում է, որ շենքի ճակատային հատվածում  իրականացվող   շինարական աշխատանքները շենքը  ձևափոխում են։ «Ռոսիա» կինոթատրոնը միակը չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր  սեփանականատերեր ունեցավ ։ «Բազմաթիվ շենքեր մեր աչքի առաջ քայքայվեցին։ Սեփականատերերը չգիտեին, թե ինչ արժեք է նրանց ձեռքում»,- ասում է նա։ Ըստ արվեստաբանի՝ մշակութային […]

Դու սովորական մարդ ես, դու Աստված չես

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր սենատի շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․  Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․ – Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․ – Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․ – Կեսարը ի՞նչ կարող էր […]

Սահմանադրություն գրողները, երևի առաստաղին են նայել գրելիս. այն չի համապատասխանում մեր հանրային կյանքին

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադառնալով հունիսի 27- ին Երևանում կայացած սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը ասաց, որ այս կառույցը մեզ համար չափազանց կարևոր է: Նա նշեց հատկապես երկու շատ  կարևոր հանգամանք. «Առաջինն այն է, որ այն բավականին լայն ռեգիոնալ կառույց է և սրանով Հայաստանը մտցվում է սևծովյան ռեգիոնի մեջ: […]

Տեսնես՝ Շանթին ո՞ր դիրքորոշման համար չեն սիրում

Մոտներդ հարց չի առաջանում, թե ինչու՞ համապատասխան պրոպոգանդիստները, ի տարբերություն Ծռիստների, Շանթ Հարությունյանին նույն ջանասիրությամբ չեն փիառում: Տենաս Շանթի ո՞ր դիրքորոշման համար ա, որ էդ ապազգային տարրերը իրեն էդքան էլ չեն սիրում, հարցնում է օգտատեր Արթուր Դանիելյանը: 

Նենց որ, պարոն նախարար, կամ սկսեք բլթցնել, կամ ճամպրուկներ հավաքեք

Հիշում եմ առողջապահության նախարարի նշանակման ժամանակ մոլեգնող սռաչը, իր՝ նախկինում արված հայտարարությունների կապակցությամբ, մասնավորապես «չմո երկրի» ձևակերպման համար: Մի թեթև ուսումնասիրեցի իր ով լինելն ու ինքս ինձ համար եզրակացրեցի, որ նա երկար չի ձգի այդ պաշտոնում, քանի որ էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի մնացած անդամներից առնվազն նրանով, որ շատ լավ տիրապետում էր իր ոլորտին ու, […]

Հիմա ամեն ինչ արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ անդամ լինելը վատ բան է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայաստանում գործող օրենքները համարեց անորակ: «Հայաստանում գործող օրենքները հնարավորություն չեն տալիս ժողովրդի կամարտահայտությանը անմիջապես տալ լեգալ իրավական ձև: Դրա համար անհրաժեշտ է, որ  Հայաստանում անցկացվի ընտրություններ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը և հավելեց, որ հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ լեգիտիմությունը պետք է վերածվի լեգալության: […]

ԱԱԾ-ն Տարոն Մարգարյանի տուն չի մտել

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե շատ էր խոսվում այն մասին, որ Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություններ է անում: Հիշեցնենք, մի քանի օր առաջ հրապարակվեց տեսանյութ-ուսումնասիրություն, որտեղ անդրադարձ կար քաղաքապետի ունեցվածքին: Ինչից հետո հանրային որոշ շրջանակներ պահանջեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի