Դեն Բիլզերյանը ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։ Այս մասին հայտնել են ՀՀ զինվորական կոմիսարիատից: «Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,– ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:





































