03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանի փողոցներից երթուղայինների վերացման հարցը մեկ ամսում չի լուծվի

Հայկ Մարությանը, որը շուտով կստանձնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Facebook-ի իր էջում գրել էր, որ մեկ ամսից Երեւանում «գծատերեր» չեն լինի: Թեմայի շուրջ մեզ հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց՝ որպեսզի Երեւանի փողոցներից երթուղայինները վերանան, անհրաժեշտ է մայրաքաղաքի ավտոպարկը համալրել նոր շարժակազմերով, եւ այս հարցը չի կարող մեկ ամսում լուծվել:  Նա նշեց, որ […]

Ծառուկյան դաշինքի պատգամավորը ֆեյքերի պատճառով լրագրողների հետ չի խոսում

«Ոչ մի հարցազրույց չեմ տալու, քանի որ դուք՝ լրատվամիջոցներդ, բարի չեք գտնվում ձեր էջերից մաքրել այն խուլիգանական հայտարարությունները, որոնք հնչում են հարցազրույց տվողների հարցերին»,-այսօր լրագրողներին հայտարարել է ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գեւորդ Պետրոսյանը՝ հրաժարվելով պատասխանել որեւէ հարցի: Նա ասել է, որ անգամ զուտ մասնագիտական իրավագիտական գնահատականները ոչ թե հակառակ քաղաքագիտական կամ իրավաբանական գնահատականների են […]

Գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը. Սերգեյ Բագրատյան

«Ինձ համար շատ ու քիչ չկա: Խնդիրը հետևյալն է, որ ԲՀԿ-ն ապացուցեր՝ երկրորդ քաղաքական ուժն է և ինքը ապացուցեց դա: Ինչի՞ եք մոռանում, որ այլ քաղաքական ուժ չի եղել: Դա նշանակում է, որ քաղաքական դաշտում այլ խաղացող չկա», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների […]

Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ. Գեւորգ Կոստանյան

«Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գեւորգ Կոստանյանը: Նա ասաց, որ հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի նաեւ մինչեւ այս՝ ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների գաղտնալոսումը տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները, հասկանալու, համար թե որքանով է պետական ապարտը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար ապահովելու մարդու սահմանադրական […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանների եւ գլխավոր դատախազի բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունից:

Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր  հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց հանձնաժողովի տեղակալ նշանակել «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ունի իրավաբանական կրթություն: Պետք է նշել, որ Սիմոնյանը ներկա չէր նիստին: Չնայած այս փաստին, հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Ալեն Սիմոնյանի թեկնածությանը: Հիշեցնենք, […]

ԱԱԾ- ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով հանձնաժողովի նիստերը դռնփակ կլինեն

ԱԱԾ- ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով հանձնաժողովի նիստերը դռնփակ կլինեն։ Քիչ առաջ այս մատին աշխատակարգային քննարկումիգ հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ Նա ասաց, որ հանձնաժողով են հրավիրվելու պաշտոնատար անձ հանդիսացող եւ չհանդիսացող անձինք, ովքեր հանձնաժողովին կարող են հայտնել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Այս անձանց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերը դռնփակ կարող են լինել։ Պաշտոնատար […]

Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության և ազգային հարցերը ամրացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր հանրագրում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  «Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաև, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաև մեր խոհեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի