01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հիվանդանոցներում հրաժարվում են սպասարկել պետական համակարգի աշխատողներին . Ժողովուրդ

Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ: Օրա­թերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են […]

Տեր-Պետրոսյանը վիրավորվել է. վարչապետն անգամ զուգարաններին անդրադարձավ. Իրավունք

Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վար­չապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թեւի զայրույթն ու վիրա­վորանքը: Ըստ մեր ունեցած տեղեկություննե­րի՝ առաջին նախագահն իր շրջապա­տում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնա­լու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք […]

Վայ Նիկոլ, Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել քննիչի աշխատասենյակից և գրել․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:    

Մի շտապեք քանդել այն, ինչ դուք չեք ստեղծել. Ավետիք Չալաբյանը՝ իշխանությանը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Փոքր բնակավայրերի ծննդատների լուծարման հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում. Սա բարդ խնդիր է, և իրականում չի վերաբերվում միայն ծննդատներին։ Մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում […]

«Հայր մեր» աղոթքի գաղտնիքը:Սա Աստծո խոսք է…

«Հայր մեր» աղոթքը կոչվում է նաև Տերունական աղոթք, որովհետև այն մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս սովորեցրեց: Քրիստոս Տերունական աղոթքը սովորեցնելուց առաջ ասաց. «Դուք այսպե՛ս աղոթեցեք» (Մատթ. 6.9, Ղուկ. 11.2): Սակայն սա չի  նշանակում, որ ընդունելի չեն աղոթքի այլ ձևերը, որովհետև Քրիստոս ևս մատնությունից առաջ այլ բառերով աղոթեց. «Հա՛յր, … այս բաժակը Ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե Իմ […]

Մանվել Գրիգորյանին միացվել է արհեստական շնչառության սարք

ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներն այցելել են նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Պաշտպանի խոսքով՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, միացվել է արհեստական շնչառության սարք. «Խնդիրը սրտի հետ է կապված։ Երեկվա համեմատ վիճակն այսօր ավելի է ծանրացել»։  

Armenia Airways-ը վերսկսում է դեպի Իրան թռիչքները

Երևան- Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ավիաընկերության աշխատակիցը: «Չվերթն իրականացել է ըստ նախատեսվածի՝ ժամանակին, ինքնաթիռը Երևանից մեկնել է 12։00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16։10՝ ըստ պլանավորածի: Չվերթները շարունակելու ենք»,-տեղեկացրին ավիաընկերությունից: Հարցին, թե արդյոք այլևս վտանգներ չեն տեսնում, պատասխանեց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի