24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը նախազգուշացնում է Փաշինյանին

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր բանաձև է ընդունել Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է 168.am-ը:

Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյնաի հանդեպ իրականացվող ճնշումներին:

Բանաձև հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլն:

Կից ներկայացնում ենք բանաձևը՝ անգլերեն և հայերեն (ոչ պաշտոնական թարգմանություն):

ԲԱՆԱՁԵՎ

Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ 

  • Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորությունը;
  • Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը և ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են և հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;
  • Նշելով ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)։

  • Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում է, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;
  • Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց;
  • Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց;
  • Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:
  • Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին;
  • Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների:

Ջոկյակարտա
հունվարի 23
2020 թվականի

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ