10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միջին տարիքի տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Խաչատրյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արամ Դանիելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 35-40 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ