«Հայաստանը կդառնա պոպուլիզմի դեմ պայքարի և հաղթանակի ցայտուն օրինակ». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասնակցում եմ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ» բանաձևը:
Ուրախությամբ տեղեկացնեմ, որ բանաձևն ընդունվեց:
Մանրամասները շուտով կստանաք ՀՀԿ հասարակության հետ կապի ծառայությունից:
Տեղադրեմ նաև այսօրվա ելույթիցս մի հատված.
«…Մեր ընդդիմախոսներից ոմանք կասեն, որ սա երկրի տեղական խնդիրն է և կքննադատեն՝ միջազգային հարթակներում այն բարձրաձայնելու համար։ Չնայած, որ այդ քննադատություններն իմաստ չունեն` ես ունեմ դրանց պատասխանը։ Հայաստանը մի շարք ոլորտներում ունի հիանալի փորձ, որով կարող է կիսվել աշխարհի հետ: Օրինակ՝ անցած տարիներին մենք ապացուցեցինք, որ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում դարձանք միակ երկիրը, որը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ ստորագրեց CEPA-ն ԵՄ-ի հետ:
Այդ և այլ պատճառներով միջազգային քաղաքական հանրությունը պետք է աչալուրջ հետևի Հայաստանում պոպուլիստական ռեժիմի հաստատմանը։ Եվ ես հավատում եմ, որ առաջիկա տարիներին այլ երկրների համար Հայաստանը կդառնա պոպուլիզմի դեմ պայքարի և հաղթանակի ցայտուն օրինակ» »: