31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները […]

Առաջիկա մեկ-երկու ամիսներին ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի. ԱԺ փոխնախագահ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ժամկետն ինձ հայտնի չէ, բայց ենթադրում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին այդ թեման մեկընդմիշտ կփակվի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հիմա փակագծեր բացել չեմ կարող։ Առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Ժամկետները պայմանավորում եմ այն գործընթացներով, որոնք ավարտին են հասցվում։ Իրավական գործընթացների մասին […]

Սամվել Կարապետյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ-ին նվիրաբերեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող: Հատկանշական է հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին ինչ որ բանով օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով: Այս մասին գրում է «Արցախպրեսը»: Այդ առումով […]

«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների խմբակի»․ Արթուր Ղազինյան

Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ «Թող ներեն ինձ իմ գործընկերները, որոնց ես շատ հարգում եմ, բայց ստիպված եմ արձանագրել մեկ կարևոր փաստ. Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Նիկոլ […]

Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. Արման Սարգսյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ 5 ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելուն։ «Ոստիկանությունը լիազորություն ունի ստացված տեղեկությունները ստուգելու համար բերման ենթարկել մարդկանց, տեղեկությունները ստուգվում են և սահմանված ժամկետում բաց են թողնվում», – ասաց Սարգսյանը: Նա ընդգծեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդում ոչ մեկի […]

Արցախում զինծառայող է մահացել

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ […]

Ալիեւն իրենց շատ է սիրում ու վաղուց, մեզ չի սիրում, հատկապես Սերժ Սարգսյանին, ու էլի վաղուց. Արմեն Աշոտյան

Ադրբեջանական տրյուկների հույսին մնացած եւ էժան մանիպուլիացիաներ անող «Քիսինջերներին» հիշացրեք, որ Ալիեւն իրենց շատ է սիրում ու վաղուց։ Հա, հիշացրեք նաեւ, որ մեզ չի սիրում, հատկապես Սերժ Սարգսյանին, ու էլի վաղուց։ Այդտեղ իրենց աշխարհայացքները 100%-ով հանընկնում են։ Թող վայելեն իրար։ Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն

«Քաղաքացիական գիտակցություն. ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ։ «Ինչպես և տեղեկացրել էի, ՀՔԾ կողմից հրավիրվել էի գրառումներիս մասով «բացատրություն» տալու: ՀՔԾ քննիչի կողմից առավոտյան զանգ ստացա և հեռախոսի մյուս կողմից Լեռնիկ անունով քննիչը ինձ հրավիրում էր ՀՔԾ` բացատրություն տալու` առանց գրառման, կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու: Պահանջեցի, որ քննիչն ինձ գրավոր […]

Ամոթի և զղջման օրը երկար է ձգվելու, այն գալու է միայն այն ժամանակ, երբ երկիրն արդեն բավական հյուծված և մաշված կլինի

Ակնհայտորեն մենք գործ ունենք մեկ  սենյակում և մեկ գրիչով գրվող սցենարային զարգացումների հետ։ Փաշինյանի լայվ ՀՔԾ հարուցած գործ (հարցաքննություններ, ձերբակալություններ եւ այլն) «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների «մեկնարկը» Փաշինյանի մյուս լայվը Հ1-ի գեբելսյան սյուժեները Փաշինյանի մյուս գրառումը Հետո՞ Իրավաբանորեն այս ամենը սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարման ցցուն օրինակ է, գործադիրի կողմից իշխանության այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի