24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ. hետևանքները շատ ծանր են լինելու. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ԱԺ–ում երեկ տեղի ունեցած քվեարկությամբ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ։

«Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,– ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն 88 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների թվի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի, ինչը և այսօր տեղի ունեցավ ԱԺ–ում։ Նախագծով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը պետք է դադարի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ