07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան․ այս վիճակը պետք է արագ դադարեցնել․ Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում լքել Էջմիածինը միայն խիստ անհրաժեշտ դեպքերում։ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը նրանում է, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի […]

Գործող իշխանությունը պետք է անջատի իր ֆեյքերին, իսկ կառավարության հակառակորդները գնան արձակուրդի

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այս կառավարության որակից, քայլերի թերություններից, պետք է վերջ տալ ատելության այս մոլուցքին, որին թափ է տվել գործող իշխանությունը: Ցանկացած հասարակություն վտանգի պահին պետք է մի կողմ թողնի տարաձայնությունները: Հիմա դրա ժամանակը չի:   Կառավարությունները գալիս ու գնում են, սակայն հնարավոր կորուստները մնայուն են: Վտանգն անցնելուց հետո նոր […]

Երկու ջերմող դպրոցականի թեստերի պատասխանը բացասական է. Մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Facebook-ի իր էջում լավ լուր է գրել:  «Լավ լուր. Երկու ջերմող դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է: Առողջություն բոլորին», – գրել է մարզպետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկը Էջմիածնի դպրոցահասակ մի երեխայի մոտ է:

Արարատ Միրզոյանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ նիստին՝ արտակարգ դրության հարցով

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին, գրել է Facebook-ի իր էջում ԱԺ նախագահը՝ տեղեկացնելով նաև, որ ԱԺ աշխատակազմին հրահանգել է պատրաստվել հնարավոր նիստին։ «Ստորև տեղադրում եմ ԱԺ կանոնակարգ  սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․ Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու […]

Այս ամենը կատարվել է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար․ սա խոսքի ազատության ճնշում է․ Արմեն Թավադյան

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը նպատակ ուներ հեռուստաալիքին վնասելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։ «Ապացուցվեցին բոլոր կասկածները, որ մենք ունեինք առ այն, որ մեր հեռուսաընկերության սեփականատերը կալանվորվել է հատուկ 5-րդ ալիքին վնասելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով, երկու կարծիք այստեղ արդեն չունենք», – ասաց նա։ Վերջինս […]

Եկեղեցին հանգիստ թողեք անհավատներ, եկեղեցին իր հոտինն է, ձերը չի

Եկեղեցին հանգիստ թողեք անհավատներ, եկեղեցին իր հոտինն է, ձերը չի, ձերը բազմահազարանոց ամբոխներով երկրի տարբեր ծայրերում քարոզարշավ անող ձեր ընտրյալ ժամիշխաններն են, որոնց ձեռը մենք էլ ենք կրակն ընկել… …ձեր աչքի հսկայական գերանը թողել, ուրիշի աչքում փուշ եք փնտրում… © երեսպաշտ ցիրկ Վահան Ասատրյան

Էջմիածնում կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են

Ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների՝ արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնում․ կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են։ Ոստիկանությունը տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։   

Ղազախստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի […]

Ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված