Մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին
Քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Ըստ տեղեկությունների` օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ: Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:





































