23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ.

Հայաստանի Հանրապետությունում ստեղծվաց ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա և լինելով հեռատես ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշասրությունն այս խնդրին:

Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը.
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ / հաստատություններ/, ինչպես նաև փաբեր,կառաոկեներ,բառեր, հուկա բառեր,համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:

Կանխավ Շնորհակալ եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ