Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն. Ռոբերտ Քոչարյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին՝ կարո՞ղ է արդյոք ազդեցություն ունենալ իր ընկերների, ընտանիքի անդամների վրա։ «Իհարկե կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, […]





































