Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 19157 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 459-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 8266 (+706) մարդ, այս պահին բուժվում է 10462-ը (-356)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 429 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 319 (+10), այլ պատճառներով՝ 110 (+9):
Մեկ օրում մահացել է 19 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: