23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Էս կորոնան հաստատ արդեն սրանց ձեռքը կրակն է ընկել եւ հաստատ մտածում է ՝ էս ո՞ւր եմ ընկել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ.

«Առաջ մտածում էի, խելքները չի հասնում, կհասունանան-կհասկանան, հիմա համոզված եմ՝ հատուկ են անում, միտումնավոր են հաթաթաներ անում, բոլորի վրա մուննաթ-զուննաթի տոն են սփռում, հատուկ, սա հատուկ գրված սցենար է, մեկ ԵԺԿ նախագահ Տուսկին է հաթաթա տալիս ԱԺ փոխնախագահի աթոռին նստած մեկը, մեկ այլ պուճուրիկ լրատվամիջոցներից մեկին․/անկեղծ, չգիտեմ էլ , որին, բայց դա կարեւոր չէ, լրատվամիջոց է եւ վերջ/, կես ժամ ժամանակ է տալիս, իրենց մուննաթ-խմբակի շեֆը ուրանալով մարդու անձի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանվածության իրավունք, առհասարակ՝ մարդու իրավունք, ասում է՝ անուն առ անուն հրապարակեք, շենք-առ շենք․․․

Դրանից առաջ փակելու սպառնալիք քաղաքական այս կամ այն ուժի հասցեին․․․
Էս կորոնան հաստատ արդեն սրանց ձեռքը կրակն է ընկել  եւ հաստատ մտածում է ՝ էս ո՞ւր եմ ընկել․․․Սրանք փոխանակ ինձնով զբաղվեն, իրենց ժողովրդին փրկեն, կյանքեր փրկեն, ընկել են փողոցները․․․

Հ․Գ․Չիմացողների համար մի փոքրիկ սպրավոչկա՝ անցած չորս ամիսների ընթացքում՝ Ֆրանսիայում կորոնայի տարածումից ի վեր ցայսօր Մակրոնը 4 ելույթ է ունեցել, միայն՝ 4․․.Եվ Ֆրանսիան արդեն հաղթահարման եւ առաջ գնալու ճանապարհին է, որովհետեւ խոսելու փոխարեն, մարդիկ կռվել եւ հաղթել են պատերազմը, իսկ սրանք դեռ վեր-վերի են պարում, օրը մի քանի ելույթ ու լայվ, խոսելու հիվանդ են․․․․

Հ․Գ․ 2- Այ տղա, ոչ ոք, ոչ ոք ընդդիմությունից եւ ոչ մի սթափ մարդ չի ասել եւ չի ասում էդ վիրուսը չկա․․.Մի աղավաղի․․․Ասել ենք կա, բայց դուք դրա դեմը չեք առել եւ դեռ չեք առնում, մեր փոքրիկ, 3 միլիոնանց երկիրը մահերի ու վարակվածների ցանկով առաջին տեղում է, առաջին, դու էս հասկանո՞ւմ ես․․․Ու պատասխանը պահանջելու ենք, չկասկածես․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ