Ադրբեջանը փորձում է կեղծիքներով «մխրճվել» պատմության մեջ, ինչը չի հաջողվել․ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երևանի մասին. Մերը չէ» խորագրով մեկ ու կես րոպե տևողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: Երևանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ` «Երևանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել և զբաղվել են առևտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ և միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը և բովանդակությունը: Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երևանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա ևս մեկ փաստ է, որ «Իրևան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին:
Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երևանը ներկայացնելու նպատակով:
Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ.Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ ¥բայց ոչ ադրբեջանցիներ¤ և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն նրանց չի հաջողվել:
Հայաստանի Հանրապետությանքաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորումենք լինել առավել զգոն, ցուցաբերելզգուշավորություն, չմատնվել խուճապի ուչտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկայդպիսի տեսանյութեր հայտնաբերմանդեպքում ուղարկող օգտատերերի մասինտեղեկացնել Հայաստանի Հանրապետությանազգային անվտանգության ծառայությանը»: