Հուսանք, որ այս պահին սահմաններում լայնամասշտաբ գործողություններ չեն լինի. Արտակ Զաքարյան
Ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Հարցազրույց 5TV-ի եթերում: ԹՎ 5հ/ը
Ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Հարցազրույց 5TV-ի եթերում: ԹՎ 5հ/ը
Փաստինֆո-ն գրում է․ «Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Հարություն Մանուչարյանը
Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 32 490 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 339-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 19 729 (+864) մարդ, այս պահին բուժվում է 10 996 (-534)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 765 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 581 (+8), այլ պատճառներով՝ 184 (+1): Մեկ օրում մահացել է 9 մարդ:
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․ «Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը ——————————– ՀՀ ԱԺ-ն ավարտեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին ՀՀ կառավարության ընդունած որոշման քննարկումը: Հայաստանում արտակարգ դրության համար սահմանված նախկին ժամկետն ավարտվեց հունիսի 13-ի ժամը 17։00-ին: Կառավարության որոշումը քննարկելու համար ժամը 14։00-ին մեկնարկած ՀՀ ԱԺ արտակարգ նիստն ավարտեց 3 ժամ 38 րոպե […]
168.am-ը գրում է․ «Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։ Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակ […]
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Հայտարարությունում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի […]
Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»,-գրել է նա:
Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանին երեկվա ադրբեջանական ագրեսիային ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ԱԳՆ իրավիճակին խիստ համարժեք և ճշգրիտ հաշվարկված քայլերն իմ տարակուսանքն առաջացրեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «ՊՆ գրագետ ռազմական գործողությունները, հանրությանը տրամադրվող տեղեկատվության օպերատիվությունը, ճիշտ ժամանակին արված ԱԳՆ հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև […]
Համացանցում տարածվել է լուսանկար, որում, տարածողների հաղորդմամբ, հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին գրավված ադրբեջանական դիրքն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը կիսվել է այդ լուսանկարով և գրել՝ Ղարադաշ: Ղարադաշը կամ Սև սարը Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է:
ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը: Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, […]
























