31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայկ Սարգսյանը Սևանում լողափ է բացել՝ թքելով օրենքի երեսին․ Արսեն Բաբայան

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության անդամ Արսեն Բաբայանը: «Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական […]

Ամարասի նոր շունչը. Սերժ Սարգսյանը՝ Արցախում

Ամարաս վանական համալիրի վերականգնման աշխատանքների 5-րդ փուլն է սկսում: Անցած տարի սկսված վերականգնման աշխատանքները ֆինանսավորում է «Լույս» մշակութային- գիտա- կրթական հիմնադրամը: Խորհրդի նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախ այցի ժամանակ ծանոթացել է Ամարասի վերանորոգման աշխատանքներին: ԹՎ 5 հ/ը

«Արցախը մերն է և վերջ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «  Արցախը մերն է և վերջ։ Պետությունները կազմավորվել են միայն ու միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. Եթե տարածքային ամբողջականության խնդիրն ավելի առաջնային լիներ, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, ապա այսօր մեկ կամ երկու տասնյակ պետություններ կլինեին աշխարում: Տարածքային ամբողջականությունը ընդամենը որոշում է, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ սկզբունք: […]

«Ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։ Ոստիկանապետի խրախճանքի մասին լուրը ստանալուց հետո շտապեցինք «դեպքի վայր», սակայն ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝  ստիպեցին […]

Նիկոլը և իր շրջապատը լվացել են ձեռքերը․ Բագրատ Եսայանը՝ ՌԴ-ում բախումների մասին

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Վերջին ամսվա իրադարձությունները և դրանց հետագա զարգացումների տրամաբանությունը ավելի քան մտահոգիչ են։ Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան սահմանի վրա պատերազմական լայնածավալ գործողությունների օր-օրի մեծացող վտանգն է, այլև դրանից առաջ և դրանից հետո տարբեր երկրներում ծավալվող իրադարձությունները։ Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության […]

Հայաստանն օկուպացված է. Փաշինյանը ծախել է պետականությունը․ Միհրան Հակոբյան

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․ «Երկու տարուց ավել Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցային անգրագետների խմբակը գոռում-գոչում եմ ինքնիշխանության մասին: Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում որևէ ղեկավար այդքան չի խոսել ինքնիշխանության մասին, որքան Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը այդքան չի թմբկահարել ինքնիշխանությունը, որքան Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանությունը հայկական պետականության հանձնում է արևմուտքի իր տերերին: […]

«Մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճին են, իսկ ո՞ւմ խղճին են կորոնավիրուսի՝ 900-ից ավելի զոհերը». Արմեն Աշոտյան

«Չեմ բացառում, որ մարտերը ծագել են իրավիճակային, իրադարձային առիթով, բայց Ադրբեջանի համար դա ցանկալի սցենար էր»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը, հնարավոր տարածաշրջանային զարգացումներին, բանակցային գործընթացի ապագա օրակարգին, Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությանը և մի շարք այլ հարցերի: Արմեն Աշոտյանն ասաց, որ կա իրավիճակը խորությամբ ընկալելու խնդիր, և այս իշխանությունների համար տեղի […]

Գևորգ Պետրոսյանը կոչ է անում բաց տարածքներում դիմակ չկրել

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Սիրելի ընկերներ… Արդեն բավարար են բժիշկների հիմնավորումները՝ առ այն, որ դիմակ կրելը, մանավանդ ամառվա տապին, ուղղակի սպառնում է մարդկանց կյանքին՝ չունենալով համավարակի կանխման գործում որևէ էական նշանակություն: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ: Թե դրանից ո՞ւմ բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի…»։

ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել` խախտելով պարետատան կանոնները. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով` այս պահին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են մասնակցում «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ: Խնջույքի առիթը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արցախի Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ – մայոր Աշոտ […]

Խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները. ԳՇ պետի կոչը զինծառայողներին

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մարտական կոչ է հղել հրամանատարներին և զինվորներին։ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի