Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լուծել Արցախի գազամատակարարման խնդիրը
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չսրելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության […]





































