12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անհերքելի փաստեր,որ եւ հողեր հանձնելու,եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանովը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
Անհերքելի փաստեր,որ եւ հողեր հանձնելու,եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Կապիտուլյանտն ԱԺ -ում ասում է՝ չեմ ընդունում,որ հանձնել եմ հողեր ,ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու,այլ՝ չհանձնելու մեջ։
 
Ո՞վ է Շուշին ու Հադրութը հանձնելու կապիտուլյացիան ստորագրել։
Ե՞ս,Հռոմի պապը՞,թե՞ Պապ թագավորը։
Հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը։
Ինչու՞ եմ այդպես պնդում,ասեմ:
 
Քանի որ մինչեւ Նիկոլը որեւէ փաստաթղթով Շուշին ու Հադրութը,Թալիշն ու Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։
 
Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո։
Դա ասել է եւ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատերազմից հետո,եւ ՌԴ նախագահ Պուտինը,եւ ինքը ՝Նիկոլը 2020-ի հոկտեմբերի 19-ին իմ ներկայությամբ։
 
Ըստ իրեն խոսք եղել է միայն 5 պլյուս 2 տարբերակի մասին։
Ուշադրություն՝ 7 չէ,այլ 5 պլյուս 2,որի արդյունքում նույնիսկ Լաչինն ու Քարվաճառն էին մնալու հայկական վերահսկողության տակ։
Այսինքն Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է,իսկ որ ինքն է զոհերի մեղավորը՝ ինքն էլ այսօր Աժ ամբիոնից խոստովանեց։
 
Հետեւաբար ,եւ հողեր հանձնելու,եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ