23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այս ամենը Սերժն ապահովել էր, իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»․ Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաթղթերի այս պատճեները՝ գրելով․ «Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։

 

Իհարկե, դա այդպես է։

Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլյացնում մարդկանց։

 

Ազգային Ժողովում բեմականացված էժանագին բալագանի իրական ռեժիսյորները Հայաստանի եւ Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։

Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարը ոտքից գլուխ կեղծ են։

Հիմա կհրապարակեմ հերթական փաստը, որ մինչ այդ չէր շրջանառվել։

Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին, թե «16-ից հետո բանակցություններում աղետ է եղել եւ Արցախի ապագայի հարցը որոշվելու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով»։

Ուշադիր նայեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին, որ տրվել է 1995 թվականին։

Նրա 11-րդ կետը արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ ԱԽ բանաձեւեր նախապատրաստելու լիազորություն ունեն։ Իրենց մանդատից բխող ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։

Ու կարեւորը այն չէ, թե ով է ընդունում ավարտական փաստաթուղթը, այլ այն՝ թե ինչ է մեջը գրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, եւ ովքեր են ստանձնում դրա ընդունման երաշխավորությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։

Ու այս ամենը Սերժն ապահովել էր։

Իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ