26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա ասաց, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել:
«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի Դավիթ Տոնոյանին-խմբ.), մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում։ Բանակը մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել», – ասաց վարչապետը:
Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:
 
«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել, այս ամենը համակարգային խոցեր են ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է», – նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե այն գործողությունները, որ արվում են հնարավոր լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար, բավարար չի գնահատում:
 
«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել», – ասաց Փաշինյանը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ