15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին

Ինչպես հայտնում է “ՌԻԱ նովոստին”, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին: Սա Սոչիում անցկացրած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում կայացված համատեղ որոշումն է: “Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան  հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հարցում: Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու […]

ՀՀԿ-ի ամենամյա անվանական կրթաթոշակները տրվեցին ուսանողներին

Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում  տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այն այս անգամ նվիրված էր  Բանակին:  Արդեն 5-րդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են “Գարեգին Նժդեհի”, “Աշոտ Նավասարդյանի”, “Վազգեն […]

Շուտով Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկա

Դեռ հունվար  ամսվա սկզբին Հայաստան էր այցելել գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի  ազգային լիզինգային օպերատոր “Պրոմագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը, իսկ այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում են  ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից: Արթուր Բաղդասարյանը կարևորել է բելառուսյան հանդիպումների ընթացքում այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը, տրվել […]

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն իր աշխատանքն արդեն խորհրդարանում է տեսնում

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում /թիվ 6 ընտրատարածք/ մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի նույն վարչական շրջանի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը: Henaran.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հովսեփյանը հաստատեց այդ  տեղեկությունը: “Իմ աշխատանքն արդեն խորհրդարանում եմ տեսնում”,- Henaran.am-ին ասաց Ռուբեն Հովսեփյանը: Մեր դիտարկմանը, թե որպես համայնքապետ, Ռուբեն Հովսեփյանն իր առաքելությունն ավարտվա ՞ծ է համարում, Ռուբեն […]

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը /լրացված/

Ինչպես հայտնում է “Риа Новости”-ն, Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան խնդրին: Այսօր ՀՀ նախագահն արդեն հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդեի հետ: Հանդիպումը տեղի է ունենում Սոչիին մոտ գտնվող “Красная поляна” տեղանքում: Սա արդեն նրանց 9-րդ հանդիպումն է: Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ցանկություն էին հայտնել նորից հանդիպել նախորդ […]

Հանդիպել են ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սոչիում: Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը կովկասյան տարածաշրջանում: Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ իրենք կշարունակեն հետեւելԿովկասում տիրող  իրավիճակին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին` ՌԴ նախագահը նկատել է, որ նման երկխոսություններն անհրաժեշտ են, եւ դրանց շնորհիվ ինքը առաջընթաց է տեսնում: Մեդվեդեւը 2011-ը լավ տարի է […]

Ֆրանսիայի Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. դիվանագիտական աղբյուր

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայի Սենատում կքննարկվի եւ քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Henaran.am-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, քննարկումը դրական ելք կունենա եւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի: Հիշեցնենք, որ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 22-ին: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը կներկայացվի […]

Նոր սկանդալ Օբամայի անվան շուրջ

Ատլանտայի դատարանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հարցաքննության է կանչել նրա ծննդավայրի եւ, հետեւաբար, պետության ղեկավար լինելու օրինականության հարցով: Հարցաքննությունը նշանակված է հունվարի 26-ին, հայտնում է “Associated Press”-ը: Նախագահի ծննդավայրը պարզելու նպատակով նմանատիպ հայցեր են ներկայացվել ամբողջ երկրում, սակայն առայժմ` անօգուտ: Օբամայի նախընտրական շտաբը հայտարարել է, որ Ատլանտայի դատարանը սխալ է գործում` կանչելով նախագահին հարցաքննության, եւ […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` մինչ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումը,  Սոչիի “Красная Поляна” տեղանքում հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նշելով, որ նմանատիպ ձմեռային հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է այսօրվա օրակարգում քննարկվելիք հարցերը` նախորդ տարում հայ-ռուսական համագործակցությունը` տնտեսական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում, ինչպես նաեւ ապագայում  նախատեսված խոշոր նախագծերի եւ […]

Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության օրինագիծը. համոզված է թուրքագետը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ այսօր երեկոյան Ֆրանսիայի սենատը կընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի նախագիծը: “Ամենայն հավանականությամբ,  ասենք եթե բառային կամ տառային ինչ-որ սխալ չլինի, Սենատը կընդունի: Օրինագծի յուրաքանչյուր փոփոխություն խնդիրը կարող է բերել ելման կետ: Սակայն շատ դժվար է օրինագիծը դուրս բերել Սենատի մեծ օրակարգից”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետը: Հ. Չաքրյանի համոզմամբ, դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված