15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“2012-ին ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը քիչ հավանական է”. Թոմաս դե Վաալ

Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հայտնել է, որ այս տարի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց գրանցելը քիչ հավանական է: “Այս տարի Մինսկի խմբի համանախագահող 3 երկրներում նախագահական ընտրություններ են եւ քաղաքական էլիտան այդ հարցի վրա կենտրոնացած կլինի”,- կարծիք է հայտնել փորձագետը: Նա ավելացրել է նաեւ, որ այս տարի միջնորդները կփորձեն կարգավորել հակամարտությունը, […]

Սիրիան հրաժարվում է Արաբական երկրների լիգայի` կառավարությունը հանձնելու ծրագրից

Սիրիայի ղեկավարությունը հունվարի 23-ին մերժել է իշխանությունը հանձնելու` Արաբական երկրների լիգայի առաջարկած ծրագիրը, այս մասին հայտնում է “Agence France-Presse”-ը: Ըստ այդ ծրագրի` նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարվեր իր իրավասություններից եւ երկրի ղեկավարումը հանձնել իր տեղակալ Ֆարուկ ալ-Շարային: Բացի այդ` ալ-Ասադին առաջարկվում էր նաեւ նոր կառավարություն ձեւավորել, որից հետո` կես տարվա ընթացքում, ծրագրվում էր երկրում […]

Վրաստանում սկսվել են ՌԴ տանող ճանապարհների մաքրման աշխատանքները

Ս.թ. հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը ՀՀ դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետևանքով ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթևեկը: Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել էր ՀՀ պատկան մարմիններին և կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ: Համագործակցության արդյունքում […]

Ծառուկյանի հանձնարարականն ու ՀՀԿ-ի վերաբերմունքը

Արդեն իսկ ակնհայտ է, որ սպասվող խորհրդարանական համապետական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է կոալիցիոն գործընկերներ իշխող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ն հայտարարել է, որ մեծամասնական ընտրակարգով իր թեկնածուներին կառաջադրի բոլոր 41 ընտրատարածքներում, իսկ ՀՀԿ-ն հայտարարել եւ հայտարարում է, որ ընտրությունների ֆավորիտն ինքն է եւ բացարձակ մեծմասնությամբ մտնելու է խորհրդարան: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ […]

Գետն ընկած մեքենայից դուրս է բերվել 55-ամյա տղամարդու դին

Աղավնավանք գյուղի տարածքում, հունվարի 23-ին` ժամը 08:23-ին, ավտոմեքենա է ընկել գետը: Ըստ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն կայք էջ, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները “ՎԱԶ 2106” մակնիշի մակնիշի 30 ՏՏ 029 պետհամարանիշով ավտոմեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Մայիլյանի դին:

Ադրբեջանը կանխատեսում է, թե ով է լինելու Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցը /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, թե ով կներկայացնի Հայաստանը, հանրությանը շուտով հայտնի կդառնա՝ հատուկ հայտարարությամբ: Ադրբեջանական մամուլն […]

ՀՀԿ-ն հաստատում է մեծամասնականի թեկնածուներին

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների թեկնածությունները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն կան ընտրատարածքներ, որտեղ թեկնածությունները հաստատված են: Այսպես. Արմավիրի թիվ  21 ընտրատարածքում առաջադրվելու է ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը, որը անցած անգամ ընտրվել է համամասնական ցուցակով: Այստեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է  ԲՀԿ-ական  Ռուստամ Գալստյանը: Ըստ արմավիրցների, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր […]

Բանակում տարին “ամփոփվում է” գոտու վրա. օրվա կադրը

 Գաղտնիք չէ, որ բանակում ծառայողները ժամեր եւ օրեր են հաշվում, որ օրացուցային երկու տարին ինչքան հնարավոր է շուտ “ավարտվի”: Բացի այն, որ զինվորները օրացույցի վրա պարզապես  օրերն են ջնջում, զինվորական գոտու վրա էլ` ամիսն էն “ամփոփում”: Նկարում` զինվորական գոտի է, որի հետեւի մասում ուղղիչ գրիչով /շտրիխ/ պատկերված է 12 վանդակ է: Դրանցից յուրաքանչյուրը, ըստ Henaran.am-ի […]

Սելիմը փակ է, Սյունիքում էլ`դժվարանցանելի է

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները: Փակ է Սելիմի լեռնանցքը: Հանրապետության մնացած ճանապարհները անցանելի են:

Ֆրանսիայի Սենատի դիմաց ցույց կանեն հայերը. օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն է /վիդեո/

Ֆրանսիայի Սենատում այսօր` անց է կացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի, հայերը ծրագրել են  Սենատի առջեւ ցույց անցկացնել մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը: Իսկ անցած շաբաթ օրը, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով այդ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրենքը ընդունվելու դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված