14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Շուշան Պետրոսյանից բացի. ՀՀԿ-ն` նոր “արյունով” եւ ավյունով

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ ներկայացված դիմումը կքննարկվի եւ, ամենայն հավանականությամբ, Շուշան Պետրոսյանի դիմումին դրական պատասխան կտրվի: Հիշեցնենք, որ օրերս երգչուհին լրագրողների հետ հանդիպմանը ասել էր պատգամավոր դառնալու իր ցանկության մասին:

Շուշան Պետրոսյանից բացի, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, առաջիկայում ՀՀԿ շարքերը կհամալրեն  տարբեր ոլորտներ ներկայացնող եւս 40-50 հայտնիներ, այդ թվում` մշակույթի գործիչներ, անկախ կամ ՀՀԿ խմբակցության անդամ, բայց ոչ կուսակցական պատգամավորներ եւ պատգամավորության թեկնածուներ, լրագրողներ  ու գործադիրի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին անկուսակցական նախարարներ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հանրապետականացման մասին: Վերջիններս, ի դեպ Henaran.am-ի հետ զրույցում քանիցս ՀՀԿ շարքերն անդամագրվելու հնարավորությունը ոչ հերքել են, ոչ հաստատել:

Հավելենք նաեւ, որ թե Հրայր Թովմասյանը, թե Վաչե Գաբրիելյանն այն նախարարների թվում են, որոնք ուղեկցում են վարչապետ Տիգրան Սարգսյանին մարզային այցելությունների ժամանակ, երբ ՀՀԿ ակտիվի հետ քննարկվում է ՀՀԿ նախընտրական ծրագրի ուղղվածությունը:

Նկատենք նաեւ, որ ՀՀԿ ցուցակում լրագրողների, մասնավորապես, “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանի ընդգրկման մասին տեղեկույթունները եւս վերջինիս կողմից չեն հերքվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ