14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անտառների հաշվառումը չի կատարվում օրենքով նախատեսված կարգով

‘2011թ-ի ընթացքում ‘’Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն’’ ՊՈԱԿ-ը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ի 370.հազ. հա տարածքում եւ արձանագրել 630 հատ ապօրինի հատված ծառ, որոնցից 407-ը ‘’Հայ անտառ’’ ՊՈԱԿ անտառտնտեսության մասնաճյուղերում, 151-ը՝ Դիլիջանի պարկում, 72 հատը՝ Լոռու մարզում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը: Նրա խոսքով` այդ խախտումների համար դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն, իսկ թե հետո ինչ է եղել, նման տվյալներ իրենք չունեն:

Արթուր Ալավերդյանի հավաստմամբ, ներդրվել է համակարգ, որը կվերահսկի անտառափայտի տեղաշարժը. ‘’Հնարավոր է, լինեն դեպքեր, որ ծառերն օգտագործվեն արտադրական նպատակներով, բայց թե ինչքան, տվյալներ չկան’’,-ասում է նա:

Հարցին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ ծառերը հատողները պատժվել են ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը տեղեկացրեց, որ ծառահատումների բացահայտման ժամանակ կիրառվել է վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Ասուլիսի մյուս բանախոսի` Հայանտառ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքով` անտառների վերջին հաշվառումը օրենքով պետք է կատարվեր 5 տարին մեկ անգամ, բայց վերջինն անցկացվել է 1993 թ-ին:

‘’Յուրաքանչյուր հաշվառում անցկացնելու համար պետք է 200 մլն. դրամ, ինչը սակայն չի տրամադրվել պետության կողմից’’,-նշեց Ռուբեն Պետրոսյանը:

‘’Մեր գործառույթն ավարտվում է դեպքերի հայտնաբերմամբ: Մենք տեղեկացնում ենք դրա մասին համապատասխան մարմիններին: Մնացածը նրանց գործն է եւ տեղեկություն չունենք, թե քանիսն են բացահայտվել կամ ինչ տուգանքներ են կիրառվել’’,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ