09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարկոզին ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին անգամ սոցհարցումների առաջատարն է

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին անգամ սոցհարցումների արդյունքում առաջ է անցել իր հիմնական մրցակցից` Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդից: Սակայն ֆրանսիացիների մեծ մասը Օլանդին հաղթանակ են կանխատեսում 2-րդ փուլում, տեղեկացնում է “Reuters”-ը:

Ըստ սոցհարցման արդյունքների` Սարկոզին առաջատարը կլինի ընտրությունների առաջին փուլում, որը կկայանա ապրիլի 22-ին: Եթե ընտրությունները կայանային այսօր, նրա օգտին կքվեարկեր ընտրողների 28,5  տոկոսը: 2-րդ տեղում կհայտնվեր Օլանդը` 27 տոկոսով: Փետրվարի վերջին սոցհարցումների արդյունքը ճիշտ հակառակ պատկերն էր տալիս` 27 տոկոս` Սարկոզիի օգտին, 28,5 տոկոս` Օլանդի: Սակայն, միեւնույն է, վերջնական հաղթանակը ֆրանսիացիները տալիս են Օլանդին:

Հարցումներն անց են կացվել մարտի 11-12-ը` Սարկոզիի` միգրացիոն փոփոխություններ ներմուծելու, Ֆրանսիայից հեռացողների վրա հարկեր նշանակելու հայտարարություններից հետո:

Սարկոզիի մյուս մրցակիցներ Մարին Լե Պենը եւ Ֆրանսուա Բայրուն հայտնվել են 3-րդ եւ 4-րդ տեղերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ