15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավտոճանապարհներն անցանելի են, Սելիմը ինչպես միշտ փակ

Հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի է  միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:  

Նա գնաց մենակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որը ամանորյա տոներից հետո գտնվում է արձակուրդում, այլեւս չի վերադառնալու իր նախկին աշխատանքին: Ավելին, երեկ արդեն նրա աշխատասենյակի պատից անհետացել է համապատասխան ցուցանակը: Ղարիբջանյանը ”Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հիմա արձակուրդում է, բայց չի վերադառնալու: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հետեւողականորեն […]

Օսկանյանը` ԲՀԿ-ի համամասնական ցուցակո՞ւմ. Հայկական ժամանակ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Աժ առաջիկա ընտրություններին կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Նման հնարավորությունը երեկ  “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցի հետ զրույցում չհերքեցին ո’չ ԲՀԿ-ում, ո’չ էլ Օսկանյանի “Սիվիլիթաս”-ում: Այս կապակցությամբ իրեն ուղղված թերթի հարցին “Սիվիլիթասի” գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանել է. “Ես լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, […]

Հունվարի 23-ը ոսկե տառերով է գրվելու աշխարհում մարդու իրավունքների տարեգրքում. Հայաստանի ԱԳ նախարար /վիդեո/

 Քիչ առաջ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առթիվ հայտարարություն է արել ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը: “Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ […]

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը /վիդեո/ /

Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ` 86 սենատոր: Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Օրինագծի հեղինակն է Ֆրանսիայի Ազգային ժողովի մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, որին այս օրինագծի պատճառով Ֆրանսիայի […]

Օրինագիծը հակասահմանադրական չէ. Սենատը մերժեց Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, րոպեներ առաջ մերժեց Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը հունվարի 19-ին մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, թե այն հակասում է Սահմանդրությանը: Քվեարկությանը մասնակցել է 253 սենատոր, որից միջնորդությանը կողմ է քվեարկել ընդամենը 86-ը: Առջեւում օրինագծի քվեարկությունն է:    

Բացի “այո”-ից” այլ պատասխան չկա՞. Հրազդանի ընտրություններն ու ՀԱԿ-ը

“Դա , բնականաբար, առանձնահատուկ որոշում չպահանջող քայլ է: Այլ պատասխան չկա այս հարցին, բացի “այո”-ից”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո ՞ք ՀԱԿ-ը կսատարի Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Հիշեցնենք, որ այս մասին ՀԱԿ-ը դեռ  պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ մեզ հետ զրույցում հարցին անդրադառնալով, Սասուն Միքայելյանն ասել էր, […]

Կադրային փոփոխություն` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արմեն Վանցյանը: Հետաքրքիր է, որ նա Ալիկ Սարգսյանի կադրը չէր եւ նրան նշանակել էր հենց ինքը` Վովա Գասպարյանը: Արմեն Վանցյանին փոխարինելու է ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40  րոպեից նոր պետը ներկայացվելու է […]

Սելիմի լեռնանցքը դեռեւս փակ է

Հունվարի 23-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւկելի են: Այդ մասին տեղեկացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Վարորդներին խորհուրդ է տրվում երփևեկել  միայն ձմեռային անվադողերով: Փակ է միայն Սելիմի լեռնանցքը:Անվտանգ երթեւեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Ճուտը մեզ համար կդադարի քաղբանտարկյալ համարվել. Գագիկ Ջհանգիրյան /վիդեո/

Այսօր ՀԱԿ անդամ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Մարտի 1”-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված բողոքին, որը ինչպես Սուրեն Սիրունյանն  /ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը, մականունը`  Ճուտ,-խմբ/էր մամուլին ասել, պատրաստվում է հետ վերցնել: “Բարև Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված