06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարին Լե Պենն իրավունք է ստացել մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

“Ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Մարին Լե Պենն իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի նախագահական ընտրություններին` հավաքելով անհրաժեշտ 500 ստորագրությունները, որոնք պարտադիր են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղորդում է “РИА Новости”-ն:

Լե Պենը հայտարարել է, որ հավաքել է ստորագրությունները, սակայն ամենեւին վստահ չի եղել, որ դա իրեն կհաջողվի: Նրա փաստաբանը  հայտնել է, որ Լե Պենն արդեն մասնկացում է նախընտրական քարոզարշավին` որպես լիիրավ թեկնածու:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի մարտի 16-ին: Լե Պենը վստահ չէր, որ կհաջողվի հասցնել գրանցումը նշված ժամկետում, քանի որ դեռեւս կիրակի օրը նրան չեր հերիքում 15 ստորագրություն:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2 փուլերը  նշանակված են ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին: Որպես թեկնածուներ առաջինը գրանցվել են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ