05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այստեղ հավատում են, որ 2-ին գումարած 2 հավասար է 3-ի

“Տվեք ինձ համապատասխան բանակ` ավելի շատ վճարումով եւ ավելի լավ սննդով, քան սովորական մարդուն է հասնում, եւ ես երաշխավորում եմ, որ 30 տարի հետո բնակչության մեծ մասը կհավատա, որ 2-ին գումարած 2 հավասար է 3-ի, որ ջուրը սառչում է, երբ շոգ է, եւ եռում է, երբ ցուրտ է, կամ մեկ այլ հիմարություն, որը կթվա, թե ծառայում է երկրի շահերին”:

Վերոնշյալ մարկտվենական քաղաքական սատիրան պատկանում է 20-րդ դարի թերեւս ամենահայտնի փիլիսոփային` Բերտրան Ռասելին: “Եռացող-սառչողի” սարկազմային պարադոքսը հենց այն է, ինչը կատարվում է շատ երկրներում, որոնք կառավարվում են ռազմա-արդյունաբերական համալիրի ղեկավար բռնապետերի կողմից: Հետեւաբար, նրանց կեղծավոր փորձերը` հանուն ժողովրդավարության, ազատության, մարդկանց իրավունքների, կանանց, աշխատավորների իրավունքների, երբեմն նույնիսկ սոցիալիզմը, վերջիվերջո, դառնում են անհամատեղելի  իրական կյանքում, այլ կերպ ասած` իրենց քարոզչության ճիշտ հակառակը:

Ինչեւէ, ճշմարտությունն այն է, որ աշխարհի ճնշված մարդկանց կողմից ինչ-որ կերպ չի մոռացվում, որ ողջ պայքարը կայանում է իսկական Ազատություն եւ Ժողովրդավարություն ձեռք բերելու համար:

Թուրքիայի հանրապետությանն այժմ վստահված է “խուճապային” վիճակում գտնվող Մերձավոր Արեւելքում ժողովրդավարություն, կրոնական եւ ռասայական հանդուրժողականություն հաստատել: ՆԱՏՕ-ն այժմ վերահսկում է այդ պատմական պարադոքսը, մինչդեռ տարվա սկզբին “The Human Rights Watch”-ը հաղորդում էր. “Թուրքիայի օրենքները, դատախազները, դատավորները եւ  քաղաքական գործիչները դեռեւս ետ են մնում: Քաղաքական գործիչները դատի են տալիս իրենց քննադատներին քրեական զրպարտության համար: Դատարանները դատապարտում են` առանց հաշվի առնելու խոսքի ազատությունը”:

Թուրքիան ուսումնասիրող Էմմա Սինքլար-Ուեբբը նշում է, որ թուրքական օրենքները տարբերակում չեն դնում ահաբեկչության եւ քաղաքական գործունեության միջեւ, երբեք չի ստուգվում` ինչ գործունեություն են ծավալում  դատապարտվող մարդիկ եւ արդյոք արժե իրականացնել նրանց հետապնդումը, քանի որ շատ դեպքերում կազմակերպություններն են մեղավոր լինում:

Թուրք քաղաքացիներն իրենք էլ են խոստովանում. “Մենք այժմ ապրում ենք այն ենթադրությամբ, որ մեզնից յուրաքանչյուրը ամեն պահի կարող է ձերբակալվել”:

Այն բոլոր մարդիկ, ովքեր քաջատեղյակ են, թե իրականում ինչ է կատարվում Թուրքիայում, սարսափելի պատմություններ են պատմում այն մասին, թե ինչ է կատարվում թուրքական բանտերում, որոնք լցված են հազարավոր բանտարկյալներով` ներառյալ իրավաբաններ, փաստաբաններ, գրողներ, պառլամենտականներ, ակադեմիկոսներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ` ներառյալ նաեւ հարյուրավոր երեխաներ:

Պրոֆեսոր` Խաչատուր Փիլիքյան, Մեծ Բրիտանիա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ