24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ ուզում` անում են. Մաշտոցի պուրակում պայքարում են` համբուրվելով /վիդեո/

Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների պայքարը թեժանում է. ակտիվիստներն անցել են շուրջօրյա նստացույցի: “Սկզբից քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են, իսկ հետո դու հաղթում ես”, “Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” ցուցապաստառներով բնապահպան ակտիվիստները այսօր դատավարություն էին սկսել` ներկայացնելով Մաշտոցի պուրակի վերաբերյալ իրենց պահանջը:

“Քաղաքացիական արդար եւ անկախ դատարան”-ն իր առաջին “դատական նիստ”-ի ընթացքում ներկայացրեց փաստեր ու մանրամասներ պուրակում շինաշխատանքների անօրինական լինելու վերաբերյալ: Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմ հանդիսացող Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

“Ակնկալում էինք, որ քաղաքապետարանը չէր մասնակցի այս դատավարությանը, քանզի այն կազմակերպված էր բնապահպան ակտիվիստների կողմից, եթե նրանք պատասխանելու լինեին, մինչ այս կպատասխանեին մեր պաշտոնական պահանջներին”,- մեկնաբանելով իրենց կողմից հրավիրված դատական նիստին պատասխանող կողմի բացակայությունը, նշեց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:

Պուրակում հավաքված ակտիվիստները ոչ միայն պայքարում են: Henaran.am-ի թղթակիցը տեսել է` ինչպես են սիրահար բնապահպանները համբուրվում: Բնապահպանները մեր թղթակցի դիտարկմանը պատասխանեցին, թե այգին հանրային ժամանցի վայր է:  “Իշխանությունների քայլերը, սխալ ընդունած որոշումները ստիպեցին պուրակը վերածել  պայքարի հրապարակի”,- հավելեցին բնապահպանները:

Որքան ժամանակ է շարունակվելու պայքարը: Բնապահպաններնասացին, թե շարունակելու են պայքարն այնքան ժամանակ մինչեւ “այգուն վերադարձնենք իր իրական նշանակությունը”:

http://youtu.be/3ewGIUqncKs

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ